Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գուգարաց թեմը նոր առաջնորդ ունի

Գուգարաց թեմը նոր առաջնորդ ունի
22.12.2020 | 14:35

ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ դեկտեմբերի 21-ի hայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ։ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վախճանվել էր նոյեմբերի 19-ին՝ կորոնավիրուսի պատճառով:

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ